Միջազգային 

Պաղեստինը հրթիռակոծել է իսրայելական բնակավայրերից մեկը

analitik.am

Գազայի հատվածի պաղեստինցի գրոհայիններն ուրբաթ հրթիռ են արձակել Իսրայելի բնակավայրերից մեկի ուղղությամբ: Բնակավայրը գտնվել է երկրի հարավի Էշկոլ շրջանում՝ հայտնում է RIA Novosti-ն:

 

Իսրայելական ԶՈւ ներկայացուցչի խոսքով՝ հրթիռն ընկել է Էշկոլի տարածաշրջանային խորհրդի տարածքում: Նա հավելել է, որ սա Պաղեստինի կողմից հրթիռակոծման առաջին դեպքն է՝ սկսած սեպտեմբերի 16-ից: Նա չի հստակեցրել, թե ինչպիսի պատասխան արձագանք կհաջորդի իսրայելական իշխանությունների կողմից: Հրթիռակոծման հետևանքով զոհեր և տուժածներ չկան:

Նույն շարքից