Միջազգային 

«Բոքո Հարամը» բռնի կերպով ամուսնացրել է 219 առեւանգված աշակերտուհիներին

«Բոքո Հարամ» իսլամիստական խմբավորման առաջնորդ Աբուբաքար Շեքաուն իր տեսաուղերձի մեջ հայտարարել է, որ այս տարվա ապրիլին առեւանգված 219 դպրոցական աղջիկներն ընդունել են իսլամ եւ ամուսանացել, հաղորդում է Al Jazeera-ն:

«Մի՞թե դուք չգիտեք, ավելի քան Շիբոկում առեւանգված ավելի քան 200 աղջիկներն ընդունել են իսլամ, եւ մենք նրանց ամուսնացրել ենք: Նրանք այժմ ապրում են իրենց ամուսինների տանը», - հայտնել է Շեքաուն:

Բացի այդ, նա հերքել է հոկտեմբերի 17-ին Նիգերիայի իշխանությունների հետ հաստատված հրադադարի մասին տեղեկությունները: Երկրի իշխանությունների կողմից արված բոլոր հայտարարությունները Շեքաուն անվանել է «սուտ»:

2014թ. ապրիլի  սկզբում Նիգերիայի իշխանությունները «Բոքո Հարամի» դեմ մասշտաբային հակաահաբեկչական գործողություն են սկսել: Այդ ժամանակ իսլամիստներ խոստացել են աղջիկներին ստրկության վաճառել կամ բռնությամբ ամուսնացնել, հայտնում է Lenta.ru-ն:

Նույն շարքից