Միջազգային 

Վրացի նախարարը՝ ԼՂ հակամարտության մասին

Շատ ցավալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված. ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Վրաստանի վերաինտեգրման հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին:

 

Վրաստանի ադրբեջանալեզու լրագրողների հետ հանդիպման ընթացքում նախարարը հիշեցրել է, որ հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը:

 

 

«Ադրբեջանի և Հայաստանի նախագահների դեմ առ դեմ հանդիպումը Փարիզում հույս է ներշնչում, որ այդ խնդրի լուծման ուղղությամբ դրական քայլ կարվի: Դա լավ նշան է: Հավատում ենք, որ այդ ուղղությամբ հանդիպումների անցկացումն ու դրանց դրական զարգացումները կտան դրական արդյունքներ»,-ասել է պետնախարարը:

Նույն շարքից