Միջազգային 

Էկվադորի նախագահը կարող է հավերժ վերընտրվել իր պաշտոնում

Էկվադորի Գերագույն դատարանը երկրի Ազգային ժողովին է ուղարկել փաթեթ, որի դրույթների համաձայն այդ երկրի նախագահ Ռաֆայել Կորեան կարող է մշտապես վերընտրվել, հայտնում է Russia Today-ը:

 

Դա հնարավոր կլինի սահմանադրական բարեփոխումներ նախատեսող փաթեթի հաստատման դեպքում:

 

Աղբյուրի գնահատմամբ՝ կասկած չկա, որ փաթեթը կընդունվի, քանի որ Ազգային ժողովի 137 պատգամավորներից 100-ն այն կուսակցությունից են, որը գլխավորում է նախագահ Կորեան:

 

Ընդդիմությունը պահանջում է այս նախաձեռնությունը համաժողովրդական հանրաքվեի դնել: Հարցումների համաձայն՝ Էկվադորի բնակչության երկու երրորդը համաձայն է նախաձեռնությանը:

 

Կորեան Էկվադորի նախագահն է 2006-ից, և նրա պաշտոնավարման ժամկետն ավարտվում է  2017-ին:

Նույն շարքից