Միջազգային 

Վրաստանի Նախագահն Ավստրիայում կհանդիպի ՄԱԿ-ի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարներին

analitik.am

Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սկսում է աշխատանքային այցն Ավստրիա, որտեղ կմասնակցի ՄԱԿ-ի` «Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրներ» համաժողովին, որը կանցկացվի Վիեննայում: Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն` երկրի ղեկավարի վարչակազմին հղումով, համաժողովի շրջանակում վրաց նախագահը կհանդիպի ՄԱԿ-ի և ԵԱՀԿ ղեկավարների հետ: 

«Այցի շրջանակներում նախատեսվում է Գեորգի Մարգվելաշվիլիի հանդիպումը Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ», -ասվում է հաղորդագրության մեջ: 

Կոնֆերանսի ժամանակ Մարգվելաշվիլին կպատմի երկրի տնտեսական և ենթակառուցվածքային փոփոխությունների ոլորտում ձեռքբերումների մասին:

Նույն շարքից