Միջազգային 

Ռուսաստանը Դոնբասի ընտրությունները կայացած է համարել, իսկ ՄԱԿ-ն ու ԵՄ-ն՝ քննադատել

analitik.am

Մոսկվան Ուկրաինայի հարավ-արևելքում անցկացված ընտրությունները կայացած է համարել: Դոնբասում ընտրված ներկայացուցիչները մանդատ են ստացել շրջաններում նորմալ կյանքի վերականգնման վերաբերյալ գործնական խնդիրների լուծման համար, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, գրում է «Взгляд»-ը:

 

«Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում ընտրությունները տեղի են ունեցել հիմնականում կազմակերպված, ընտրողների բարձր մասնակցությամբ: Մենք հարգում ենք Հարավ-արևելքի բնակիչների կամարտահայտումը: Դոնբասում ընտրված ներկայացուցիչները մանդատ են ստացել շրջաններում նորմալ կյանքի վերականգնման վերաբերյալ գործնական խնդիրների լուծման համար»,- ասված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

 

Միևնույն ժամանակ, «Взгляд»-ի հաղորդմամբ, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Դոնբասում անցկացված ընտրությունները խոչընդոտում են Ուկրաինայում խաղաղության հաստատմանը:

 

ТАСС-ի հաղորդմամբ էլ՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը կարծում է, որ նոյեմբերի 2-ին կայացած ընտրությունները մինսկյան պայմանավորվածությունների լուրջ խախտում են:

Նույն շարքից