Միջազգային 

Ուորլիքին ոգևորել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպումը

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ցանկացած հանդիպում լավ հնարավորություն է միմյանց դիրքորոշումները հստակեցնելու և առանցքային հարցերի շուրջ տարաձայնությունները նվազեցնելու համար: Ադրբեջանական Haqqin.az լրատվականի փոխանցմամբ նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը` խոսելով հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած նախագահների հանդիպման մասին:



«Ես ոգևորված էի, որ երկու նախագահներն էլ ցանկանում էին դադարեցնել հակամարտությունը` բանակցային ճանապարհով: Նրանք մեկը մյուսին հստակ հասկացնել տվեցին, որ եկել է խաղաղության ժամանակը, և որ հայերի ու ադրբեջանցիների միջև թշնամանքին պետք է փոխարինելու գա համագործակցության դարաշրջանը»,-ասել է Ուորլիքը: Նա ընդգծել է, որ նախագահների հանդիպումները նպաստում են շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացմանը: Միաժամանակ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահը հակամարտող կողմերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել վստահության ամրապնդման համար:

Նույն շարքից