Միջազգային 

Եվրամիությունը նոյեմբերի 4-ին կքննարկի Դոնբասում կայացած ընտրությունները

analitik.am

Եվրամիության անդամ երկրների դեսպանները նոյեմբերի 4-ին կքննարկեն ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններում անցկացված ընտրությունները: Այդ մասին հայտնում է ria.ru-ն՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետի:

 

«Վաղն անդամ երկրները քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստին կքննարկեն ընտրությունները, ինչպես նաև Ուկրաինայում տեղի ունեցող այլ իրադարձություններ»,- հայտարարել է դիվանագետը:

 

Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին Դոնեցկում և Լուգանսկում անցկացված ընտրություններն անվանել է ոչ լեգիտիմ՝ հավելելով, որ դրանք Ուկրաինայում խաղաղության հաստատման ճանապարհին «նոր խոչընդոտ» են:

Նույն շարքից