Միջազգային 

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից դուրս գալ-չգալու հարցը կորոշի հանրաքվեով

analitik.am

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը ցանկանում է, որպեսզի Եվրամիության կազմից դուրս գալ-չգալու որոշումը ժողովուրդը կայացնի հանրաքվեի արդյունքում: Երևանում նոյեմբերի 3-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Նախ նա կատակեց` լսելով հայ լրագրողի հարցը. «Ըստ Շփիգել պարբերականի` բրիտանացի բարձրաստիճան պաշտոնյան չի բացառել, որ Միացյալ Թագավորությունը կարող է դուրս գալ Եվրամիության կազմից, դուք իրատեսական համարո՞ւմ եք այդ կարծիքները»: «Մի լավ սկզբունք կա, երբեք չհավատալ ամենին, ինչ գրում են թերթերը, նույնիսկ այնպիսի հեղինակավոր հանդեսի, ինչպիսին Շփիգելն է»,- ասաց նա` հավելելով, որ իր երկրի ներսում Եվրամիության անդամակցության շուրջ բանավեճ կա արդեն մի քանի տարի: Մեծ Բրիտանիայի վարչապետն ակնկալում է հանրաքվեն անցկացնել 2017-ի վերջին:

 

Herald Scotland-ը, վկայակոչելով YouGov հետազոտական կենտրոնի նոր հարցումը, գրել է, որ բրիտանացիների շուրջ 47 տոկոսը կքվեարկեր Եվրամիությունից դուրս գալու համար հանրաքվե անցկացվելու դեպքում:

 

YouGov-ի մասնագետները Մեծ Բրիտանիայի տարածքում անցկացված հարցմանը ներգրավել են 1 808 չափահասների, նրանցից 157-ը՝ Շոտլանդիայում: Ընդհանուր առմամբ` Մեծ Բրիտանիայում անջատման օգտին արտահայտվել Է հարցման մասնակիցների 47 տոկոսը, Շոտլանդիայում՝ 28 տոկոսը: 

Նույն շարքից