Միջազգային 

Փարիզի հայտարարությունը ԼՂ հարցում խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին արդեն իսկ առաջընթաց է. Ադրբեջանի ԱԳՆ

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի փարիզյան հանդիպման ընթացքում  մեծ առաջընթաց չի գրանցվել, սակայն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունն այն  մասին, որ պետք է սկսել աշխատանքը մեծ խաղաղության համաձայնագրի վրա, արդեն իսկ առաջընթաց է: Այդ մասին այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը, նախարարը նշել է, որ պետք է շարունակել աշխատանքներն այն հարցերի շուրջ, որոնք դեռևս չեն համաձայնեցվել:

 

Մամեդյարովը հիշեցրել է, որ դեկտեմբերի սկզբին Շվեյցարիայում կայանալու է ԵԱՀԿ արտգործնախարարների հավաքը, որի շրջանակներում նախատեսվում է ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

 

Հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացել էր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Նույն շարքից