Միջազգային 

Վրաստանում ընդհանուր մարդահամարը կսկսվի նոյեմբերի 5-ին

analitik.am

Վրաստանում ընդհանուր մարդահամարը կսկսվի նոյեմբերի 5-ին. երկու շաբաթվա ընթացքում շուրջ 10 հազար հատուկ պատրաստված աշխատողներ պետք Է այցելեն հանրապետության յուրաքանչյուր բնակարան ու տուն:


«Կհավաքվի աննախադեպ մասշտաբների տեղեկատվություն: Նոյեմբերի վերջին բոլոր տվյալները կներկայացվեն «Սաքստատ»: Տոննաներով լրացված հարցարանները կտեղափոխվեն Թբիլիսի: Տվյալները մշակելու համար մեզ մոտավորապես մեկ տարի կպահանջվի»,-»Նովոստի Գրուզիա»-ին հայտնել Է Վրաստանի վիճակագրության ազգային ծառայության՝ «Սաքստատ»-ի փոխտնօրեն Թենգիզ Ցեկվավան:

Մարդահամարը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 19-ը, հարցումների ընթացքում կարձանագրվի ընտանիքների կազմը եւ սոցիալ-տնտեսական վիճակը:

Մարդահամարի նախնական ընդհանուր տվյալները կհրապարակվեն 2015 թվականի ապրիլին, իսկ վերջնական տվյալները՝ 2016 թվականի ապրիլին:

Վրաստանում վերջին անգամ մարդահամար Է անցկացվել 2002 թվականին: Ըստ դրա տվյալների՝ հանրապետության բնակչությունը կազմում Էր 4 մլն 371 հազար մարդ: Պլանավորվում Էր մարդահամար անցկացնել 2010 թվականին, բայց այն ժամանակ հետաձգվեց միջոցների անբավարարության պատճառով:

Նույն շարքից