Միջազգային 

Կիևը հայտարարել է, որ Դոնբասում անցկացված ընտրություններից հետո երկխոսության հնարավորություն այլև չկա

analitik.am

Կիևում հայտարարում են, որ Դոնբասում նոյեմբերի 2-ին կայացած ընտրություններից հետո ապստամբների հետ երկխոսության հնարավորություն այլև չեն տեսնում:

Հիշեցնենք, որ կիրակի Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ Ազգային Հանրապետություններում տարածաշրջանների ղեկավարների և ազգային խորհուրդների պատգամավորների ընտրություններ են անցկացվել: 100 տոկոս արձանագրությունների հաշվարկից հետո Դոնեցկի Ազգային Հանրապետության ղեկավար է ընտրվել գործող վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն, Լուգանսկում` հանրապետության գործող ղեկավար Իգոր Պլոտնիցկին:

«Նրանք ոչնչացրել են հաղորդակցվելու հնարավորությունը. Դոնբասի ներկայացուցիչներ կան խորհրդարանում, այդ տարածաշրջանների ներկայացուցիչներ կան, այդ իսկ պատճառով նրանց հետ կարելի է խոսել, իսկ ինչպես խոսել նրանց հետ, ովքեր ոչնչացրել են այդ հնարավորությունը»,- РИА Новости-ն մեջբերում է Ուկրաինայի նախագահի վարչակազմի փոխղեկավար Վալերի Չալիի` եթերում ասված խոսքը:

Երկուշաբթի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես էր եկել Դոնբասում իրավիճակի դիվանագիտական ճանապարհով կարգավորման մասին հայտարարությամբ, իսկ Դոնեցկը և Լուգանսկն իրենց անունից հաստատել են իրենց պարտավորությունների կատարումը` Մինսկի պայմանավորվածությունների համաձայն:

Նույն շարքից