Միջազգային 

ՄԱԳԱՏԷ-ն չի կարող երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի խաղաղ բնույթը

analitik.am

ՄԱԳԱՏԷ-ն չի կարող երաշխավորել, որ Իրանը միջուկային նյութերն օգտագործում է բացառապես խաղաղ նպատակով: 

«Մենք չենք կարող հուսալի երաշխիքներ տալ չհայտարարված միջուկային նյութերի և գործունեության բացակայության մասին, ուստի գործակալությունը չի կարող եզրահանգում անել, որ Իրանում բոլոր միջուկային նյութերն օգտագործվում են խաղաղ նպատակով»,-ըստ ИТАР-ТАСС-ի՝ այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղար Յուկիա Ամանոն՝ երկուշաբթի ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստում:

 

Ամանոն նշել է, որ առկա բոլոր խնդիրները կարգավորելու համար անհրաժեշտ է, որ Իրանը ժամանակին կատարի գործնական քայլերը, որոնք համաձայնեցվել են համագործակցության ծրագրի շրջանակում:


«Ես, միաժամանակ, կոչ եմ անում Իրանին՝ նոր գործնական քայլեր առաջարկել մեր համագործակցության շրջանակում»,-ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր քարտուղարը:

Նույն շարքից