Միջազգային 

Ռոստովի ատոմակայանի էներգաբլոկների վթարային կանգի պատճառով Հս. Կովկասն անցել է պահուստային էներգամատակարարման

analitik.am

Այսօր տեղի է ունեցել Ռոստովի ատոմակայանի երկու էներգաբլոկների միաժամանակյա կանգ, հայտնում է Интерфакс-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին:

 

Առավոտյան ժամը 5:23-ին տեղի է ունեցել թիվ մեկ և թիվ երկու էներգաբլոկների աշխատանքի վթարային դադարեցում և էլեկտրաէներգիայի մատակարարման խախտում: 

 

Հյուսիսային Օսիան, Չեչնիան, Ինգուշեթիան, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի այլ շրջաններ անցել են պահուստային էներգամատակարարման: Նախնական տվյալներով՝ էներգաբլոկների աշխատանքի վերականգնման համար մի քանի ժամ կպահանջվի:

Նույն շարքից