Դոնբասի բնակիչների համար պատրաստվել է հումանիտար օգնությամբ նոր ավտոշարասյուն, հայտնել է Ռուսաստանի ԱԻՆ-ի ճգնաժամային իրավիճակների վերահսկման ազգային կենտրոնի պետի տեղակալ Օլեգ Վորոնովը։
Նա ասել է, որ մարդասիրական օգնության հերթական՝ վեցերորդ ավտոշարասյան պատրաստումն ավարտվել է, գրում է vz.ru-ն։
Ընդհանուր առմամբ, շարասյունը բաղկացած է 20 ավտոմեքենայից՝ 100 տոննա ընդհանուր բեռով։
Նախկին հումանիտար օգնությունը Դոնբաս էր ուղարկվել նոյեմբերի 2-ին։
Կիևը հայտարարել էր, որ տրամադրված նախկին օգնության մեջ եղել են մի շարք ապրանքներ, որոնք ուկրաինական օրենսդրությամբ չեն համարվում օգնություն։