Միջազգային 

«Իսլամական պետության» գերությունից ավելի քան 200 եզդի է ազատ արձակվել. Իրաքյան Քրդստանի ներկայացուցիչ

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից առևանգված 230-ից ավելի եզդի է ազատ արձակվել: Այդ մասին BBC-ին հայտնել է Իրաքի Քրդստանի կառավարության ներկայացուցիչը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նուրի Օսմանի խոսքով՝ 154 կանանցից և 80 տղամարդկանցից մի քանիսն ինքնուրույն են փախել, մնացածներին ազատել են քրդական ուժերը կամ նրանց համար փրկագին է վճարվել: Նրանց մեծ մասն արդեն տուն է վերադարձել:

 

Նա հավելել է, որ առևանգված եզդի կանանցից շատերը ենթարկվել են խոշտանգումների և սեռական բռնության։

 

Կառավարությունը տեղյակ չէ, թե քանի եզդի է դեռ մնում «Իսլամական պետության» մոտ, նշել է Օսմանը:

 

Նույն շարքից