Միջազգային 

Փաշազադեն Գարեգին Բ-ի հետ հանդիպմանը պատրաստվում է բարձրացնել ադրբեջանցի դիվերսանտների հարցը

Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն խոսել է ԼՂՀ կողմից ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասքերովի և Շահբազ Գուլիևի մասին:

 

 

Ինչպես տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը, Փաշազադեն նշել է, որ այդ հարցը քննարկվել է Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ Մոսկվայում, և առաջիկայում ինքը հարցը բարձրացնելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպմանը:

 

Փաշազադեն նշել է, որ ամենաճիշտ քայլերն այս հարցում կարող են ձեռնարկել իրավապահ մարմիններն ու պաշտպանական կառույցները:

 

 «Մենք միշտ պետության հետ ենք և կարող ենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը: Մենք կանենք այն ամենն, ինչ մեր ուժերի սահմաններում է»,-ասել է նա:

 

Նշենք, որ Արցախում ընթանում է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Նույն շարքից