Մինչ ԱՄՆ-ն և ԵՄ-ն նոր պատժամիջոցներ են ցանկանում կիրառել Ռուսաստանի դեմ՝ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ընտրությունների ճանաչման համար, Ուկրաինայի, Ռուսաստանի և ԵՄ-ի գործարարները հանդիպել են Վիեննայում՝ իրավիճակը քննարկելու համար, հայտնում է Комсомольская правда-ն։
Գործարարները վաղուց են ասում այն մասին, որ քաղաքական գործիչները տարվել են և բացարձակ չեն մտածում տնտեսության մասին։ Այդ միտքը հաստատել են նաև այս հանդիպման ընթացքում, չէ՞ որ պատժամիջոցներից տուժում են բոլոր երկրները և տառապում են առաջին հերթին սովորական քաղաքացիները։
«Մենք բոլորս՝ ԵՄ, Ուկրաինա և Ռուսաստան, պետք է գտնենք ընդհանուր լուծում, որը թույլ կտա կարգավորել իրավիճակը։ Նման որոշումը պետք է ձեռնտու լինի բոլոր կողմերին, և դա կարող է լինել ԵՄ, Ուկրաինա, Ռուսաստան և Մաքսային միություն ընդհանուր շուկայի ստեղծումը»,- հայտարարել է Գերմանիայի բունդեսթագում գերմանա-ուկրաինական խմբի ղեկավար Կառլ Գեորգը։
Ընդհանուր շուկայի ստեղծման մասին խոսել է նաև Ուկրաինայի գործատուների միության ղեկավար, միլիարդատեր Դմիտրի Ֆիրտաշը։
«Ուկրաինական, ռուսական և եվրոպական բիզնեսին անհրաժեշտ է հասկանալ, որ եթե քաղաքական գործիչները չեն կարող լուծել խնդիրը, այն պետք է սկսի լուծել բիզնեսը»,- հայտարարել է Ֆիրտաշը։
«Եթե ռուսական ընկերություները սկսեն դեֆոլտ հայտարարել, ապա առաջին հերթին կտուժեն եվրոպացի վարկատուները և ներդրողները»,- նշել է Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Ալեքսանդր Շոխինը։