ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը աջակցություն Է հայտնել Ուկրաինայի իրադրության կարգավորման նպատակով ԵԱՀԿ-ի գործադրած ջանքերին: «Մենք համատեղ պատասխանատվություն ունենք լարվածության թուլացման համար», եւ մենք աշխատում են ձեռ-ձեռքի տված»,- հայտարարել է Պան Գի Մունը՝ նոյեմբերի 4-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի հատուկ նիստում:
Նրա խոսքով՝ միջնորդության հարցերով ՄԱԿ-ի խորհրդատուներն օգնում են Ուկրաինայում գործող ԵԱՀԿ-ի Հատուկ դիտորդական պատվիրակությանը, կազմակերպությունը նաեւ ունի ընտրությունների օժանդակման, ազգային երկխոսության, իրավունքի գերկայորության աջակցման եւ տնտեսական ու առեւտրական քաղաքականության բնագավառի մասնագետներ:«Եկեք միավորենք մեր ջանքերն առաջիկա ամիսներին»,- հայտարարել է Պան Գի Մունը:
Ինչպես նշել են ԵԱՀԿ-ում, նոյեմբերի 4-ին նաեւ պլանավորված են Պան Գի Մունի հանդիպումները ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի եւ ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի նախագահ Թոմաս Գրեմինգերի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: