Միջազգային 

Իսպանիան արգելել է Կատալոնիային անկախացման մասին հարցում անցկացնել

Իսպանիայի Սահմանադրական դատարանը կենտրոնական կառավարության խնդրանքով արգելել է Կատալոնիայում հարցում անցկացնել՝ այդ ինքնավար մարզի անկախացման հարցով:

 

Այս կերպ հարցման անցկացման հնարավորությունը, որ նախատեսված էր նոյեմբերի 9-ին, արգելափակվել է, հայտնում է Agence France-Presse-ը:

 

Ավելի վաղ մարզի ղեկավար Արթուր Մասն Իսպանիայի իշխանություններին մեղադրել էր իշխանությունը չարաշահելու համար:

 

Վերջին տվյալներով՝ Կատալոնիայի բնակչության 49%-ից քիչ ավելին պատրաստ է քվեարկել հօգուտ անկախացման:

Նույն շարքից