Միջազգային 

Թուրքիայի ռազմական դատախազության կայքից անհետացել է Ցեղասպանությունը ժխտող 8 հատորանոց աշխատությունը

Թուրքիային 2015թ.-ի ապրիլի 24-ին ընդառաջ դժվար օրեր են սպասվում, իսկ երկրի ռազմական դատախազությունն այդ ընթացքում տարօրինակ քայլ է ձեռնարկել, գրում է թուրքական «Ջումհուրրիյեթ» թերթի կայքը:

 

Դատախազության պաշտոնական կայքի«Պատմության պատառիկներ» բաժնից հանվել է«Հայերի գործունեությունը 1914-1918թթ.-ին՝ արխիվային փաստաթղթերում» ենթաբաժինը:

 

 

Դա Ռազմական դատախազության Զինվորական պատմության և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից պատրաստված և «Հայոց ցեղասպանության պնդումներին» հակադարձելու համար նախատեսված 8 հատորանոց փաստաթուղթ էր, որը կայքում տեղակայված էր PDF ձևաչափով:

 

 

Աշխատության մեջ տեղ էին գտել տեղական և արտասահմանյան արխիվների փաստաթղթերի հիման վրա 1914թ.-ի իրադարձությունները:

 

 

Թուրքերենով և անգլերենով հետազոտողների դատին հանձնված այդ աշխատության վրա մասնագետներն աշխատել էին 2006-2008թթ.-ին:

 

 

1914-1918թթ.-ի 1.047 փաստաթուղթ ուսումնասիրելուց հետո դրանք ներկայացվել էին արդի թուրքերենով և անգլերենով: Այժմ այդ աշխատությունն այլևս հասանելի չէ կայքում:

 

Մյուս կողմից, թերթը հիշեցնում է, որ  Հայաստանն ու հայկական սփյուռքը շարունակում են 100-ամյակին ընդառաջ նախապատրաստական աշխատանքը: Իսկ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որը Թուրքիայի նախագահական ընտրություններից առաջ երկրի ապագա նախագահին հրավիրել էր Հայաստան՝ մասնակցելու Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներին, դեռ պատասխանի է սպասում:

Նույն շարքից