Միջազգային 

Մարգարիտա Սիմոնյանը և Դմիտրի Կիսելյովը նոր քարոզչական նախագիծ կսկսեն

Ռուսաստանը նոր ինտերնետ-նախագիծ է սկսում՝ արտասահմանում լրատվական քարոզչություն իրականացնելու համար, հայտնում է RBC-ն:

 

Նախագիծը ղեկավարում են «России сегодня»-ի և Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և «Россия сегодня»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովը:

 

Նոր մեդիայի հիմքում «Россия сегодня» լրատվական գործակալությունը կլինի: Նոր նախագծի աշխատանքային անվանումն է «Спутник», որը կարող է միավորել տասնյակ օտարալեզու կայքեր:

 

Փորձելով մոտավորապես նշել նոր նախագծի արժեքը՝ աղբյուրը հայտնում է, որ 2015-ին Russia Today-ի բյուջեն կազմելու է 15,38 մլրդ ռուբլի:

Նույն շարքից