Միջազգային 

Ով կողմ կքվեարկի ԵՏՄ «բռնակցությանը», նա պետական դավաճանություն կգործի. Զարուհի Փոստանջյան

Ով կողմ կքվեարկի ԵՏՄ «բռնակցությանը», նա պետական դավաճանություն կգործի: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը:

«ԱԺ-ում մոլորությունը պետք է տեղ չունենա և բոլորը սթափ պետք է գնահատեն իրավիճակը»,- ասաց նա: Անդրադառնալով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դիրքորոշմանը՝ նա նշեց, որ դեռևս Ռուբեն Հակոբյանի հետ չի խոսել և շուտով վարչության նիստ կգումարեն և այդ ամենին կանդրադառնան:

«Ովքեր կողմ են քվեարկելու ԵՏՄ-ին, նրանք ուղղակի պետական դավաճանություն են գործելու»,- ասաց նա և նշեց, որ դա վերաբերում է բոլորին, այդ թվում նաև իրենց խմբակցությանը:

Նույն շարքից