Միջազգային 

Ալասանիային հրավիրել են Սաակաշվիլիի կուսակիցների հանրահավաքին

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնության ղեկավար, նախկինում իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Դավիդ Բաքրաձեն հայտարարել է, թե ուրախ կլինի Թբիլիսիում Ռուսաստանի դեմ տեղի ունենալիք բողոքի ակցիայի մասնակիցների թվում տեսնել Վրաստանի պաշտպանության արդեն նախկին նախարար Իրակլի Ալասանիային, տեղեկացնում է Новости -Грузия գործակալությունը:

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային պաշտոնանկ անելու որոշում էր կայացրել՝ հայտարարելով, թե թույլ չի տա քաղաքականացնել գերատեսչությունը:

 

«Եթե Ալասանիան գա բողոքի ակցիային, ես անձամբ կծափահարեմ նրան, ինչպես նաև ցանկացած գործչի, ով աջակցում է Վրաստանի արևմտամետ կուրսը»,- հայտարարել է Բաքրաձեն:

 

 

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցությունը մտադիր է նոյեմբերի 15-ին Ռուսթավի պողոտայում բողոքի ակցիա անցկացնել՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանը նախատեսում է Աբխազիայի դե ֆակտո իշխանությունների հետ համատեղ զորքեր ստեղծել:

 

Բաքրաձեի խոսքով՝ ակցիան խաղաղ է լինելու, և ոչ ոք չի պատրաստվում հակաօրինական գործողություններ իրականացնել:

Նույն շարքից