Միջազգային 

Այս տարի սպասվում է Ուկրաինայի նախագահի այցն Ադրբեջան. ուկրաինացի դեսպան

Երբ կհաստատվի Ուկրաինայի կառավարության նոր կազմն ու հայտնի կլինի տնտեսական համագործակցության հարցով ուկրաինա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նախագահը՝ ուկրաինական կողմից, կսկսվեն մի շարք պաշտոնական քննարկումներ՝ Բաքվի հետ համատեղ նախագծերի իրականացման շուրջ:

 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:

 

«Մենք միշտ բարեկամական հարաբերություններ ենք ունեցել Ադրբեջանի հետ: Համատեղ հանձնաժողովի միջոցով կազմակերպվել են փոխայցելություններ, և դա շարունակվելու է: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցյալ տարի այցելել էր Ուկրաինա: Այս տարի ակնկալվում է Ուկրաինայի նախագահի այցն Ադրբեջան»,-ասել է դեսպանը՝ հավելելով, որ այցի ժամկետները դեռևս հայտնի չեն:

 

 

Միշչենկոն նաև նշել է, որ ներկայում իրենք Ադրբեջանից արձագանք են ակնկալում Ուկրաինայի արևելքում տեղի ունեցած «ընտրությունների» կապակցությամբ:

 

«Հավատում ենք, որ Ադրբեջանը կասի իր խոսքը»,-ասել է դեսպանը:

Նույն շարքից