Իրանը պատրաստ է մինչև 2017 թվականը կրկնապատկել բնական գազի արդյունահանումը, նույնիսկ եթե արևմտյան պատժամիջոցները չչեղարկվեն: Այս մասին հայտարարել է Իրանի գազային ազգային ընկերության տնօրեն Համիդ Ռեզա Արակին՝ փոխանցում է PRESS TV-ն:
Նրա խոսքով՝ ծրագրվում է առաջիկա 3 տարիների ընթացքում գազի օրական արդյունահանումը հասցնել 1 մլրդ խորանարդ մետրի: Ավելացումը կիրականացվի մասնավորապես Հարավային Փարս խոշորագույն գազահանքի 4 տեղամասերում արդյունահանման ավելացման հաշվին:
Արդյունահանման աճը թույլ կտա Իրանին ավելացնել էներգակիրների արտահանումը, որն այսօր կազմում է օրական 30 մլն խորանարդ մետր: Այսօր իրանական գազի խոշորագույն գնորդ է Թուրքիան: 2015-ի ապրիլին Իրանը գազի արտահանում կսկսի դեպի Իրաք նոր՝ 270 կմ գազատարով: Օրական Իրաք կարտահանվի 25 մլն խորանարդ մետր գազ: