Տնտեսություն 

ՄՄ-ում տարածքային խնդիիրներ չեն քննարկվում

analitik.am

Մաքսային միությունը տնտեսական կառույց է, տնտեսական միություն, և այդ շրջանակներում մենք չենք քննարկում այս կամ այն տարածքի հետ կապված հարցեր: «Հայաստան-Մաքսային միություն, հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով ՀՀ երկրորդ տնտեսական համաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան՝ պատասխանելով հարցին, թե ինչ է սպասվում է Լեռնային Ղարաբաղին Հայաստանի` ՄՄ-ին անդամակցությունից հետո:

«Մենք հարգանքով են վերաբերում ԼՂՀ կոնֆլիկտի հարցով միջազգային գործընթացին, սակայն ՄՄ-ին անդամակցությունը ոչ մի կերպ չի կարող ազդել այդ գործընթացի վրա: Մենք խնդիր չենք տեսնում, որ Հայաստանը դառնա ՄՄ անդամ»,-ասաց նա:

Տատյանա Վալովայան բերեց օրինակ, որ Մեծ Բրիտանիան ու Իսպանիան դեռևս խնդիր ունեն` կապված Ջիբրալթարի հետ, սակայն երկուսն էլ ԵՄ անդամ են:

Նույն շարքից