Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությամբ՝ երբ ինքը մեկնում է Վրաստանի հարևան երկիր, այնտեղ գործուղում են Անվտանգության պետական ծառայության և դատախազության աշխատակիցների, իսկ Ղարիբաշվիլին սկսում է զանգահարել այդ երկրների ղեկավարներին, ինչն արդեն նույնիսկ ծիծաղելի չէ: Այս մասին նա ասել է Forbes ամսագրին տված հարցազրույցում:
«Կառավարությունը չի ուզում, որ ես գամ, որովհետև վախենում է ինձնից»,- ասել է Սաակաշվիլին:
«Ինձ մշտապես Facebook-ում գրում են, որ ես վերադառնամ Վրաստան: Ես հազարավոր նամակներ եմ ստանում հարցով՝ ինչո՞ւ չեմ վերադառնում: Դրան կա մեկ ունիվերսալ պատասխան՝ ինչպե՞ս: Ինձ համար Վրաստան վերադարձը չի նշանակում նստել ինչ-որ անկիրթ լկտի և Ջակոյի նման էակի անձնական զնդանում, որը խայտառակում է Վրաստանը»,- ասել է Սաակաշվիլին: