Միջազգային 

Լիբանանի խորհրդարանն իր մանդատը երկարաձգել է մինչև 2017թ.՝ առաջացնելով բողոքի ակցիաներ

Լիբանանի խորհրդարանը չորեքշաբթի օրը երկարաձգել է իր լիազորությունները մինչև 2017 թ.: Այս որոշումը բողոքի զանգվածային ակցիաների պատճառ է դարձել՝ հայտնում է Reuters-ը:

 

 

Բողոքի ակցիայի մասնակիցները վրաններ են խփել խորհրդարանի շենքի մոտ, մարդու իրավունքների համար պայքարի ակտիվիստները հայտարարել են, որ այդ որոշումը խախտում է քաղաքացիների ժողովրդավարական իրավունքը:

 

 

Ավելի վաղ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին երկրի ղեկավարի՝ հոկտեմբերի 29-ին նշանակված ընտրությունները հետաձգել է նոյեմբերի 19-ին: Երկրի ղեկավարի պաշտոնը թափուր է ավելի քան 160 օր: Երկրի նախագահ ընտրելու 14-րդ փորձը ևս չի կայացել քվորումի բացակայության պատճառով. որպեսզի ընտրությունները կայանային, խորհրդարանի դահլիճում անհրաժեշտ էր 128 պատգամավորներից 86-ի ներկայությունը:

Նույն շարքից