Իսրայելական անվտանգության ուժերը մտել են Տաճարի լեռ , որտեղ նրանց վրա հարձակվել են պաղեստինցիներ: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Իսրայելական ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ իրավապահների վրա նետել են քարեր և ճայթռուկներ: Դեպքը տեղի է ունեցել Տաճարի լեռն այցելուների համար բացելուց ոչ շատ առաջ:
Ոստիկանության ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդի խոսքով՝ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել ամբոխը ցրելու համար, և ներկայում իրավիճակը վերահսկվում է:
Բախման հետևանքով 20 մարդ վնասվածքներ են ստացել՝ հայտնում է TASS-ը՝ հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին: Տաճարի լեռան տարածքում գտնվող համանուն մզկիթի մաս կազմող Ալ-Աքսա համալիրի ներկայացուցիչ Օմար Ալքեսուանիի խոսքով՝ 1 պաղեստինցի ծանր վիրավոր է:
Դեպքից հետո Տաճարի լեռան մուտքը փակվել է, բայց երբ ոստիկանությունը կարգը վերականգնել է, սրբավայրի հասանելիությունը նորից բացվել է՝ նշում են իսրայելական ԶԼՄ-ները:
Բողոքողների հիմնական նպատակը եղել է հրեա աջ ակտիվիստների խմբի Տաճարի լեռ ներթափանցման մասին նախազգուշացումը, որոնք, որոշ տվյալներով՝ մտադիր են եղել այնտեղ աղոթել հաջակցություն հոկտեմբերի վերջին Հին քաղաքի պատերի մոտ ծանր վիրավորված աջ հրեա ակտիվիստ Յեհուդա Գլիկի՝ նշում են ԶԼՄ-ները: