Միջազգային 

Չեխիայի նախագահը ռադիոեթերում հայհոյանք է հնչեցրել

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը իր հարցազրույցով շոկի է մատնել ռադիոլսողներին. հարցազրույցում նա հայհոյել է ռուսաստանյան Pussy Riot փանք խմբին:

Պետական ռադիոյով 70-ամյա նախագահը գրաքննելի բառերով է արտահայտվել խմբի մասին: Նա հարցրել է արդյո՞ք լրագրողը գիտի, թե անգլերեն ինչ է նշանակում pussy բառը: Ապա արտասանել է թարգմանությունը:

Դրանից հետո հարյուրավոր քաղաքացիներ բողոք են հղել ռադիոկայանին: Երկրի վարչապետը հայտարարել է, որ նախագահի հարցազրույցը խարխլում է Չեխիայի հեղինակությունը արտասահմանում:

Զեմանը հրաժարվել է ներողություն խնդրել իր խոսքի համար, իսկ ռադիոկայանին մոտ 400 հազար դոլարի տուգանք է սպառնում:

Նույն շարքից