Միջազգային 

Հումանիտար կազմակերպությունները գլուխ չեն հանում փախստականների թվի աճից. ՄԱԿ

Համաշխարհային հումանիտար հանրությունն այլևս չի կարողանում գլուխ հանել փախստականների թվի չափազանց աճից, որոնք ստիպված լքում են իրենց երկիրը հակամարտությունների պատճառով, որոնցով համակված է աշխարհը: Այս մասին Independent պարբերականին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գուտերեշը:

 

 

«Կարծում եմ՝ ազնիվ կլինի ասել, որ հումանիտար հանրությունը հասել է սահմանին: Հասանելի ֆինանսավորումը չի բավարարում, արձագանքման միջոցները չափազանց ծանրաբեռնված են»,- ասել է Գուտերեշը: Նրա խոսքով՝ հումանիտար կազմակերպությունները շուտով «չեն կարողանա նույնիսկ նվազագույն օգնություն տրամադրել տուժածներին»:

Նույն շարքից