Միջազգային 

ԻՊ-ի դեմ Իրաքյան ուժերը լայնամասշատբ գործողություններ կսկսեն

Իրաքի անվտանգության ուժերը պատրաստվում են հարձակում են գործել Անբար մարզի Հիթ քաղաքում, ինչպես նաև Դիյալա մարզում «Իսլամական պետության» դիրքերի վրա՝ փորձելով ազատագրել դրանք ԻՊ-ից: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Անբար մարզի խորհրդի պատվիրակությունը նոյեմբերի 6-ին Բաղդադում կհանդիպի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ և կքննարկի Հիթ քաղաքի, ինչպես նաև մյուս շրջանների ազատագրման վերաբերյալ հարցեր: Իրաքյան ուժերին կօժանդակեն ազգային կամավորական ջոկատները, բեշմերգի և միջազգային դաշինքի ուժերը:

Արաբական մեկ այլ աղբյուրի տեղեկություններով` իրաքյան անվտանգության ուժերը Սալահ ադ Դին, Դիյալա և Քիրքուք մարզերում  ԻՊ-ի 49 անդամենր են ոչնչացրել:

«Իսլամական պետությունը» համարվում է խոշորագույն ահաբեկչական կազմակերպություններից մեկն աշխարհում: Կազմակերպությունը 2014թ.-ի հունիսին հայտարարել է Իսլամական խալիֆաթ ստեղծելու մասին, որն ընդգրկում է Հալեպից մինչև Իրաքի Դիյալա ընկած տարածքները: Խալիֆա է նշանակվել Աբու Բաքր ալ Բաղդադին:

Միջազգային դաշինքն, ԱՄՆ-ի գլխավորությամբ, մեկ ամսից ավելի է, պայքարում է ԻՊ-ի դեմ: ԱՄՆ-ին աջակցում են ավելի քան 50 երկրներ:

Նույն շարքից