ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգն անակնկալ այցով ժամանել է Աֆղանստան, հայտնում է Associated Press-ը:
Այցի ընթացքում գլխավոր քարտուղարը ծրագրում է հանդիպել Աֆղանստանի նոր նախագահ Աշրաֆ Ղանիի հետ:
Աղբյուրը նշում է, որ այցը տեղի է ունենում Աֆղանստանից Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի դուրսբերման նախօրեին:
Պաշտոնյան արդեն հայտարարել է, որ դուրսբերումից հետո էլ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել աֆղանստանցի զինվորականներին: