Տնտեսություն 

Եվրոպան Ուկրաինայի համար շուկաները կբացի մայիսի 15-ից. Յացենյուկ

analitik.am

Առանց մաքսատուրքերի ուկրաինական ապրանքների արտահանումը ԵՄ կսկսվի 2014թ. մայիսից։ Նման կանխատեսում է արել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը՝ Dragon Саріtаl ամենամյա ներդրումային համաժողովում ելույթի ժամանակ:

 

«Մեզ հաջողվել է ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը։ Ինչ վերաբերվում է տնտեսական մասին, ապա մենք որոշել ենք մի փոքր ընդմիջում վերցնել՝ նախագահական ընտրություններից հետո այն ստորագրելու համար։ Սակայն մենք հասել ենք նրան, որ եվրոպացիները միակողմանի բացել են իրենց շուկան մեզ համար։ Մենք հույս ունենք, որ շուկան բաց կլինի ուկրաինական ապրանքների և ծառայությունների համար մայիսի 15-ից»,- ասել է Յացենյուկը։

 

Նույն շարքից