ԱՄՆ Վաշինգտոն նահանգում դեմոկրատների ներկայացուցիչ Ռոջեր Ֆրիմանը միջնաժամկետ ընտրություններում հաստատակամ գնում է դեպի հաղթանակը, թեև մահացել է նախորդ շաբաթ, գրում է segodnya.ua-ն։
Համաձայն արդյունքների՝ հանգուցյալ Ֆրիմանը հավաքել է ձայների 53%-ը, այն դեպքում, երբ իր հիմնական մրցակից հանրապետական Ջեկ Դովեյը ստացել է 46.9% ձայն։
Ֆրիմանը մահացել է նախորդ շաբաթ՝ քաղցկեղից։ Նա մահացել է, երբ քվեաթերթիկներն արդեն ուղարկվել են Վաշինգտոն, որտեղ քվեարկությունը անցկացվում է փոստով։
Եթե մինչ ընտրությունների ավարտը հաղթանակը լինի Ֆրիմանինը, դեմոկրատները միևնույնն է կպահպանեն իրենց տեղը ներկայացուցիչների պետական պալատում՝ անկախ իրենց թեկնածուի մահից։