Միջազգային 

Վրաստանի նախագահի վարչակազմը նախապատրաստում է Մարգվելաշվիլիի ելույթը խորհրդարանում

Վրաստանի նախագահի վարչակազմն սկսել է անհրաժեշտ ընթացակարգեր անցկացնել երկրի ղեկավար Գեորգի Մարգվելաշվիլիի` խորհրդարանում ելույթի համար: Новости-Грузия-ի փոխանցմամբ` այս մասին լրագրողներին հայտնել է նախագահի վարչակազմի խորհրդարանական քարտուղար Գեորգի Քվերենչխիլաձեն:

Գնահատելով Վրաստանում տեղի ունեցող վերջին դեպքերը` Մարգվելաշվիլին նախօրեին կառավարությանը կոչ է արել առաջիկայում իր հետ քննարկել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի և ՆԱՏՕ-ի հետ սերտացմանն ուղղված միջոցառումների փաթեթի իրագործման հարցերը:

Խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին հինգշաբթի հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Մարգվելաշվիլիի հետ` նշելով, որ օրենսդիր մարմնում երկրի ղեկավարի ելույթի համար անհրաժեշտ է համապատասխան ընթացակարգերի պահպանումը:

Նույն շարքից