Միջազգային 

Թուրքիայի արտգործնախարարը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ելույթ է ունեցել՝ անդրադառնալով նաև Հայոց ցեղասպանության հարցին, տեղեկացնում է «Ակօս»շաբաթաթերթի կայքը:

 

 

«Մեր պապերին ու ժողովրդին փորձում են մեղադրել ցեղասպանության մեջ, սակայն բացառված է, որ մենք ճանաչենք այն՝  դա ընդգծում եմ»,-ասել է Չավուշօղլուն:

 

Նա անդրադարձել է նաև Դողու Փերինչեքի դատավարությանը և նշել, որ իրենք հետամուտ են այդ գործին:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցը՝ համարելով, որ Շվեյցարիայի որոշումը ոտնահարում է մարդու իրավունքները: Շվեյցարիան այդ վճիռը բողոքարկում է: Ֆրանսիան և Հայաստանն այդ դատավարության կողմերն են դարձել: Մենք էլ ենք այդ դատավարության կողմ, և հետևում ենք դրա ընթացքին»,-ասել է Չավուշօղլուն:

 

Նույն շարքից