Միջազգային 

Ֆրանսիայի նախագահը պատրաստ է հրաժարվել նախագահական ընտրություններին մասնակցելուց

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կհրաժարվի իր թեկնածությունը 2017թ. նախագահական ընտրություններում առաջադրելուց, եթե իր կառավարությունը չկարողանա նվազեցնել գործազրկությունը երկրում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Նախագահը նման հայտարարություն է արել TF-1 հեռուստաալիքի եթերում՝ ամփոփելով իր նախագահության 2.5 տարին։
«Եթե դա ինձ չհաջողվի մինչ իմ պաշտոնավարման վերջը, կարծում եք ես կկարողանա՞մ կանգնել ֆրանսիացիների առաջ 2017-ին»,- ասել է նախագահը՝ պատասխանելով Ֆրանսիայի բնակչուհիներից մեկի հարցին։

Օլանդը հիշեցրել է, որ նախընտրական քարոզարշավի խոստումներից մեկն էլ եղել է երկրում գործազրկության աճի դեմ պայքարը, և այդ ուղղությունն իր համար մնում է առաջնային։

Նույն շարքից