Միջազգային 

Ադրբեջանական հասարակութունը նիրհող վտանգավոր ինֆեկցիա է. փորձագետ

Ադրբեջանի «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի տնօրեն Արաստուն Օրուջլուն հայտարարել է, որ ադրբեջանական հասարակությունը ներկայում հանդիսանում է նիրհող վտանգավոր ինֆեկցիա:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական minval.az լրատվական կայքի հետ զրույցում անդրադառնալով Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի 6-ամսյա նախագահությանը, Նախագահ Իլհամ Ալիեւի վարկանիշին, Օրուջլուն ասել է, որ իշխանություններն այնքան հեռու են գնացել իրենց ներքին քաղաքականության մեջ, որ ամբողջությամբ վերացրել են երկրում քաղաքացիական հասարակության առկայությունը:

 

Քաղաքագետը գտնում է, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակություն այլևս գոյություն չունի: Կան կառավարությանը մոտ ոչ կառավարական կազմակերպություններ, որոնք ամբողջությամբ կախված են իշխանություններից:

«Մենք մի հասարակության մեջ են ապրում, որը գտնվում է ճնշման տակ և զրկված է ինքնաարտահայտվելու համար բոլոր հնարավորություններից: Երկրում ոստիկանական ռեժիմ է տիրում:

 

Այսօր հասարակությունն ամբողջությամբ կոտրված է, եւ այն իրենից նիրհող վտանգավոր ինֆեկցիա է ներկայացնում: Նման հասարակությունը դինամիկ չի զարգանում, այն առաջ է գնում տարբեր սոցիալական պայթյուններով: Այդ իմաստով, իշխանութունները բոլորովին էլ լավ արդյունքի չեն հասել: Չէ որ ոչ ոք չէր պատկերացնում, որ 80-ականներին միլիոնավոր մարդիկ բողոքի դուրս կգան փողոց, բայց դա եղավ»,- ա ել է նա:

Օրուջլուն նշել է, որ իրավապահ մարմիններն ավելի հավատարիմ կադրերով ամրապնդումը վկայում է այն մասին, որ իշխանությունները վախեցած են: Նրա խոսքով` իշխանությունները գիտեն, թե ինչպես են վարվել ժողովրդի հետ և ինչպիսին կարող է լինել հատուցումը:

Ըստ փորձագետի` նավթի գների անկումը մեծ բացասական ազդեցություն է ունենում Ադրբեջանի իշխանությունների վրա, հարվածում է նրանց գրպանին: Նրա խոսքով` հենց նավթի գների անկումն է փլուզել ՍՍՀՄ-ը, իսկ ներկայիս վարչակարգերը Խորհրդային Միության ողորմելի նմանակն են:

Նա նշել է, որ դադարեցվելև են ոչ միայն խոշոր միջոցառումները, որոնց վրա իշխանությունները ծախսում են ժողովրդական փողերը, և որոնք ժողովուրդն` ինքը չի տոնում, կրճատվելու են նաև խղճուկ սոցիալական ծրագրերը, իսկ դա անդրադառնալու է բոլորի վրա:

«Եվրոպայի Խորհրդում Ադրբեջանի նախագահությունն օգտագործվել է իշխանությունն ամրապնդելու համար, և, ընդ որում, անամոթ կերպով: Իշխանությունները հասան նրան, որ ԵԽ գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը Ադրբեջանն անվանեց «երիտասարդ դեմոկրատիա»:

Նման երկերեսանիության ֆոնին, իհարկե, Ալիևի իշխանութունը հասավ նպատակին: Քայլեր կատարվեցին երկրի ներսում իշխանությունն ամրապնդելու ուղղությամբ»,- հայտարարել է ադրբեջանցի փորձագետը: 

Նույն շարքից