Տնտեսություն 

Գործարար Պորոշենկոն պատրաստ է վաճառել Roshen ընկերությունը

analitik.am

Ուկրաինայի նախագահի թեկնածու, գործարար Պյոտր Պորոշենկոն գերմանական Bild թերթի հետ զրույցում հայտնել է, որ պատրաստ է վաճառել իր Roshen ընկերությունը՝ նախագահ ընտրվելու դեպքում, գրում է Корреспондент-ը։

 

«Եթե ինձ ընտրեն Ուկրաինայի նախագահ, ես ազնիվ կգտնվեմ և կվաճառեմ Roshen կոնցեռնը։ Նախագահի պաշտոնում ես ցանկանում եմ և հոգ կտանեմ բացառապես Ուկրաինայի բարօրության համար»,- ասել է Պորոշենկոն։

 

Պատասխանելով այն հարցին, թե որ օրենքները պետք է իրականացվեն առաջին հերթին, Պորոշենկոն պատասխանել է. «Մենք պետք է փրկենք երկիրը տնտեսական սնանկացումից Եվրոպայի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ սերտ համագործակցությամբ, սակայն դա խիստ բարեփոխումներ է պահանջում»։

Նույն շարքից