Ֆրանսիան դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը Փարիզում: Այս մասին ադրբեջանական Haqqin.az լրատվականի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:
Նա վերահաստատել է միտքն այն մասին, որ Ֆրանսիան նախատեսում է հետագայում էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի դերում ակտիվորեն նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: «Մենք հուսով ենք, որ մեր ջանքերը դրական արդյունքի կհանգեցնեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,- հայտնել է Պասկալ Մոնյեն: