Միջազգային 

Ղազախստանը օգնություն կցուցաբերի Ղրղզստանին ԵՏՄ-ին միանալու գործում. Նազարբաև

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել Է, որ Աստանան պատրաստ Է օգնություն ցուցաբերել Ղրղզստանին Եվրասիական տնտեսական միությանը միանալու գործում, տեղեկացնում Է «Նովոստի Ղազախստան» գործակալությունը:

Ղրղզստանի ղեկավար Ալմազբեկ Աթամբաեւը նոյեմբերի 7-ին պաշտոնական այցով գտնվում Է Աստանայում:

«Մենք քննարկեցինք երկկողմ հարցերի լայն շրջանակ: Ես Ալմազբեկ Շարշենովիչին հավաստիացրի, որ Ղազախստանը կաջակցի Ղրղզստանին Մաքսային միությանը, միասնական տնտեսական տարածքին միանալու նրա աշխատանքում: Ղազախստանը պատրաստ Է անհրաժեշտ տեխնիկական, սահմանադրական եւ այլ օգնություն ցուցաբերել»,-ասել Է Նազարբաեւը Աթամբաեւի հետ կայացած հանդիպումից հետո:

«Աշխատանք Է տարվում ուղղակի ներդրումների  ղազախա-ղրղզական հիմնադրամի գործարկման ուղղությամբ, ներդրումներ, որոնք մենք այժմ կուղղորդենք սահմանների բարեկարգմանը՝ կապված Մաքսային միությանը Ղրղզստանի անդամակցելու հետ»,-հավելել Է նա:

Նույն շարքից