Միջազգային 

Ժիրինովսկին առաջարկել է հողին հանձնել Լենինին

Ռուսաստանցի սկանդալային պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է հողին հանձնել խորհրդային առաջնորդ Լենինի դին, որը մումիֆիկացված վիճակում պահվում է Մոսկվայում իր դամբարանում:

 

«Գազետա»-ի փոխանցմամբ՝ Ժիրինովսկին առաջարկում է Լենինին հողին հանձնել Միտիշչիի գերեզմանատանը, որտեղ շատ անվանի մարդիկ են թաղված:

 

Նա հիշեցրել է նաև, որ գոյություն ունեն Լենինի մոր և հոր գերեզմանները՝ Պետերբուրգում և Ուլյանովսկում:

 

Սրանից բացի նա ուշադրություն է հրավիրել, որ քաղաքակիրթ աշխարհում ոչ մի տեղ մահացած մարդկանց չեն խոնարհվում: Միաժամանակ նա ընդգծել է, որ այդ կերպ կոչ չի անում քանդել դամբարանը: Նա կարծում է, որ գեղեցիկ շենքի այդ հատվածը կարելի է օգտագործել որպես անցում դեպի Կրեմլ:

Նույն շարքից