Միջազգային 

Մահչուփյանին հիշեցրել են Էրդողանի հակահայկական հայտարարությունն ու այդ կապակցությամբ հարց տվել

Վան քաղաքում Թուրքիայում սահմանադրական փոփոխություններին նվիրված քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել է նաև Թուրքիայի վարչապետի նորանշանակ գլխավոր խորհրդական, հայազգի Էթյեն Մահչուփյանը:

 

Ինչպես տեղեկացնում է Haberler լրատվական կայքը, քննարկումից հետո Էթյեն Մահչուփյանին հիշեցրել են էրդողանի հայտնի հայտարարությունը, որտեղ վիրավորված նշել էր, թե իրեն հայ են անվանում: «Ներեցեք արտահայտությանս, ինձ ասել են, որ հայ եմ»,- ասել էր Էրդողանը:

 

Մահչուփյանին հարցրել են, թե ինչպես է բացատրում այն, որ չնայած նման հայտարարությանը, ինքն Էրդողանի՝«Արդարություն և զարգացում» կուսակցության կողմն է անցել:

 

 

Այդ դիտարկմանն ի պատասխան ասել է. «Այո՛, ես հայ եմ, ես այս հողերում եմ ապրում: Սակայն այս հողերում ես միայն հայ չեմ, ես մտավորական եմ, որ փորձում է մտածել և հասկանալ: Թուրքիայում վերջին 20 տարիներին իսլամիստ հատվածի մոտ շատ լուրջ փոփոխություններ են եղել: Ես ԱԶԿ-ական չեմ (Արդարությունև զարգացում կուսակցություն), բայց ուզում եմ, որ ԱԶԿ-ն հաջողության հասնի, քանի որ այս պահին ժողովուրդը նրա կարիքն ունի»,- ասել է նա:

 

 

Անդրադառնալով Էրդողանին՝ Մահչուփյանը հիշեցրել է, որ Էրդողանն էլ է տարիների ընթացքում շատ փոխվել: «Նայեք 80-ական, 90-ականների Էրդողանին, այս օրերի համար անընդունելի շատ բան էր ասում: Այդ մարդն էլ է փոխվել»,- ասել է նա:

Նույն շարքից