Տնտեսություն 

Համաշխարհային տնտեսությունը վերականգնվում է, բայց աճը դանդաղ է. ԱՄՀ

analitik.am

Համաշխարհային տնտեսությունը շարունակում է վերականգնվել ճգնաժամից հետո, սակայն աճի տեմպերը շարունակում են բավականին ցածր մնալ, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, հաղորդում է korrespondent.net-ը:

 

Նրա խոսքով՝ տնտեսության աճին խոչընդոտում են մի շարք գործոններ. Ուկրաինայի ճգնաժամը, եվրոգոտու երկրներում ցածր ինֆլյացիան, գործազրկության բարձր մակարդակի պահպանումը, մի շարք եվրոպական երկրներում մեծ պետական պարտքը:

 

Ինչպես ասել է ԱՄՀ ղեկավարը, տնտեսագետները կանխատեսում են համաշխարհային տնտեսության ավելի դանդաղ աճ 2014 և 2015 թվականններին՝ համեմատած անցած տարվա 3 տոկոս աճի հետ:

 

Լագարդը կոչ է արել Եվրոպական կենտրոնական բանկին թուլացնել դրամավարկային քաղաքականությունը:

Նույն շարքից