Միջազգային 

Վրաստանի վարչապետն ու արդարադատության նախարարը հանդիպել են Բիձինա Իվանիշվիլիի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և արդարադատության նախարար Թեյա Ցուլուկիանին այսօր հանդիպել են երկրի կառավարության նախկին ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ՝ նրա բիզնես-կենտրոնում: «Ռուսթավի-2» հեռուստաընկերության հաղորդմամբ՝ այդ հանդիպման օրակարգը հայտնի չէ:



Ինչպես ավելի վաղ լրագրողներին ասել էր Վրաստանի խորհրդարանի ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահ Դավիդ Օնոպրիշվիլին՝ նախօրեին ուշ երեկոյան հանդիպել են Իվանիշվիլին և Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան: Սակայն նա չի ասել, թե ինչ հարցեր են քննարկվել հանդիպման ժամանակ:

Նույն շարքից