Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարող են հանդիպել «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ, որը տեղի կունենա ավստրալական Բրիսբենում: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այսպես է կարծում ՌԴ ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Անկասկած: Իհարկե՝ հնարավոր է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ արդյոք հնարավո՞ր է «քսանյակի» գագաթնաժողովի ժամանակ «ոտքի վրա» Պուտինի և Օբամայի հանդիպումը:
Պեսկովը նշել է, որ Պուտինի և Օբամայի լիարժեք ձևաչափով հանդիպում չի պատրաստվում:
«Բայց մենք չենք բացառում, որ այսպես թե այնպես՝ նրանք կշփվեն»,- ավելացրել է նա: