Միջազգային 

Թուրքիայում հակահայկական համաժողով է տեղի ունեցել

Թուրքական Քիլիս նահանգի համալսարանում այսօր հերթական հակահայկական համաժողովն է տեղի ունեցել՝ «Հայկական հարցը Թուրքիայի պատմության մեջ և իրականությունը» խորագրով, տեղեկացնում է Haberler կայքը: 

 

 

«Եփրատի համալսարանի» պրոֆեսոր Իբրահիմ Յըլմազջելիքը շարունակել է պնդել թուրքական հայտնի թեզերը: Նա նշել է, թե հայերը հանգիստ ու խաղաղ ապրում էին Օսմանյան կայսրության տարածքում, սակայն Առաջին աշխարհամարտի տարիներին դավաճանել են և հարկադրաբար գաղթել: 

 

Թուրք պրոֆեսորն անգամ պնդել է, թե այժմ «հայերը սպանված թուրքերի լուսանկարները ներկայացնում են որպես սպանված հայեր»:

Նույն շարքից