Միջազգային 

Մոսկվան ոչ թե ճանաչում, այլ հարգում է Դոնբասի ընտրությունները. Կրեմլ

Ռուսաստանը հարգանքով է վերաբերվում Դոնբասում կայացած ընտրություններին, որոնք նոյեմբերի 2-ին անցկացրել են ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, բայց «հարգում է» և «ճանաչում է» տարբեր բառեր են, հայտարարել են Կրեմլում, գրում է korrespondent.net-ը:

«Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտված է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԱԳՆ-ի կարճ, բայց բովանդակալից հայտարարության մեջ: Այնտեղ օգտագործված է «հարգում ենք» բառը»,- լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նույն շարքից